Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Պողոս Գալստյանն ընդգրկվել է Ռուսաստանի 2-րդ խմբում հանդես եկող մոսկովյան «Նիկայի» մարզչական կազմում: Ժամանակին նա այդ թիմում զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը: Նախորդ մրցաշրջանում Պողոս Գալստյանն ավագ մարզչի պարտականություններ էր կատարում Կրասնոդարի «Կուբանում»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ