Նյու Յորքումՙ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ իր ղեկավարած դաշինքը մտադիր է ստեղծել խաղաղապահ ուժեր. «ՀԱՊԿ-ն համագործակցելու է ՄԱԿ-ի հետ վերջինիս բոլոր ծրագրերում, որոնք առնչվում են միջազգային կայունության պահպանմանը, անվտանգության ենթակառուցվածքների ապրապնդմանը մասնավորապես եվրասիական տարածաշրջանում», նշել է Բորդյուժան:
Նա ընդգծել է, որ խաղաղապահ ուժերի կազմավորումը գտնվում է վերջնական փուլում, եւ այս ծրագիրը հավանության է արժանացել ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների կողմից: Բորդյուժան շեշտել է նաեւ, որ ՀԱՊԿ-ն կարող է այդ ուժերն օգտագործել ինչպես ՄԱԿ-ի շրջանակներում, այնպես էլ ինքնուրույն:
Հ. Ա.