«Ազգ» -ը երեկ տեղեկացրել էր, որ հունվարի 18-ին ՌԴ նախագահի հրավերով Մոսկվա կայցելի նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ մասին տեղեկացրել էր նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
Մենք, մեջբերելով Ֆարմանյանի խոսքերը, գրել էինք. «Ֆարմանյանը չի բացառել, որ երկու երկրների նախագահներին միանա նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը»: Հայցելով մեր ընթերցողների ներողամտությունը` նշենք, որ տեղի է ունեցել թյուրիմացություն. Ֆարմանյանի ճիշտ խոսքը հետեւյալն է. «Նախագահների հանդիպման ընթացքում հնարավոր է քննարկվի մոտ ապագայում Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպման անցկացման հնարավորությունը»:
Հ. Ա.