Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերի համար գովեստի խոսքեր է ասել Թուրքիայի հասցեին, նշելով, որ երկու երկրների մերձեցումն ուրախացնում է իրեն, քանի որ Հարավային Կովկասում մթնոլորտն առավել կառողջանա դրանից: Դա տեղի է ունեցել օտարերկրյա դեսպանների հետ ամենամյա հանդիպման ժամանակ: Այս լուրը Հայաստանի ինտերնետային կայքերը քաղել են թուրքական թերթերից. սա նշում ենք` նկատել տալով, որ այս լուրի աղբյուրը պետք է որ հանդիպմանը ներկա եղած Թուրքիայի դեսպանը լինի: Երեւի պապին չեն տեղեկացնում, թե ի՞նչ են ասում թուրք պաշտոնյաներն այս թեմայով իրենց ներքին լսարանի համար: