Փետրվարի 12-14-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Սա այս մարզաձեւի առաջին նման խոշոր միջոցառումն է մեր երկրում: Ինչ խոսք, հայ ըմբիշներից ակնկալիքները մեծ են, մանավանդ որ մրցաշարն անցկացվելու է Երեւանում:
Հայ ըմբիշների մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Հունգարիայի, Իրանի, Կուբայի հավաքականները: Հրավեր է ուղարկվել նաեւ Ադրբեջանի հավաքականին: Հիշեցնենք, որ անցած տարի մեր հավաքականն առաջին անգամ մասնակցելով Ֆրանսիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությանը, դարձել էր բրոնզե մեդալակիր: Ֆրանսիայում մեր թիմը հաղթել էր նաեւ Ադրբեջանի հավաքականին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ