ԱՄՆ-ում բնակվող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանն այսօր Լաս Վեգասում վարկանիշային 10-ռաունդանոց մենամարտ կանցկացնի առաջին միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Կասիմ Օումայի հետ: Այդ հանդիպումն ուղիղ եթերում կցուցադրվի FOX հեռուստաալիքով:
Բոլորովին վերջերսՙ դեկտեմբերի 19-ին Վանես Մարտիրոսյանն ամերիկյան Յանգսթաուն քաղաքում անցկացված մենամարտի 3-րդ ռաունդում հաղթել էր ամերիկացի Ուիլի Լիին եւ նվաճել առաջին միջին քաշային կարգում WBO NABO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Նախկին աբովյանցի Վանես Մարտիրոսյանը պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի է: Նա հաղթել է բոլոր 26 մենամարտերում, որոնցից 17-ըՙ ժամկետից շուտ: Վանեսը 23 տարեկան է եւ իր առջեւ նպատակ է դրել պայքարելու տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Նրա մցակիցը 31 տարեկան է: Օուման անցկացրած 31 հանդիպումներից 26-ում հաղթել է, մեկն ավարտել ոչ-ոքի, մեկում պարտվել է: Ուգանդացի բռնցքամարտիկն իր վերջին մենամարտն անցկացրել է 2009-ի ապրիլի 24-ինՙ միավորներով զիջելով Գաբրիել Ռոսադոյին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ