«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2010-01-14 | #4, 2010-01-15 | #5, 2010-01-16


ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՏԵՂԸ

Թեեւ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 եւ 19 տարեկանների պատանեկան հավաքականներն անհաջող հանդես եկան Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարում, սակայն մարզիչները պահպանեցին իրենց տեղը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով հաստատվել են պատանեկան հավաքականների մարզչական կազմերը:

Մինչեւ 19 տարեկանների հավաքականը կրկին կգլխավորի Սեւադա Արզումանյանը, որին կօգնեն Աշոտ Բարսեղյանն ու Հայկ Կիրակոսյանը: Մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ աշխատանքը կշարունակի Սուրեն Չախալյանն իր օգնականներ Ռոման Սիմոնյանի եւ Արմեն Ավագյանի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4