«Թրենդ նյուզ»-ի տեղեկացմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունվարի 18-ին` նախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այժմ ղարաբաղյան հակամարտության բանակցային հենասյունը տարածքային ամբողջականությունն է: «Փախստականներն անպայման կվերադառնան իրենց տներ, իսկ ղարաբաղցի հայերին մենք պատրաստ ենք տալ բարձր ինքնիշխանություն` ադրբեջանական պետության գերակայության տակ», նշել է Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը հիշեցրել է նաեւ, որ այս սկզբունքներն իր երկրի հիմնական դիրքորոշումներն են: Անշուշտ նա չի ասել, որ իր եւ իր հայրիկի կողմից բազմիցս կրկնված այդ «առատաձեռնությունը» երբեք չի հետաքրքրել ղարաբաղցիներին...