News.am-ի տեղեկացմամբՙ Թբիլիսիում վերջերս վերաբացված հայկական Սուրբ Էջմիածին եւ այլ եկեղեցիներում կատարվել է պատարագ` ի հիշատակ Բաքվի հայ զոհերի: Միջոցառումներին մասնակցել են Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, ինչպես նաեւ Վրաստանում գործող հայ համայնքի ներկայացուցիչներ:
Վերջում մասնակիցները այցելել են նաեւ հայ գրողների Խոջավանի պանթեոն ու ծաղկեպսակներ դնելով նրանց շիրիմներին մեկ անգամ եւս, մեկ րոպե լռությամբ հարգել են Բաքվի ջարդերի նահատակների հիշատակը:
Հ. Ա.