«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2010-01-15 | #5, 2010-01-16 | #6, 2010-01-19


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԲԵՌԼԻՆՅԱՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՆԱՉ ՇԱԲԱԹ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ 75-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում հունվարի 15-ին բացվել է 75-րդ «Միջազգային կանաչ շաբաթ» գյուղատնտեսական հեղինակավոր ցուցահանդեսը: Այն առաջին անգամ անց է կացվել 1926 թ. եւ այս տարի նախատեսվում է, որ կհյուրընկալի իր 30 միլիոներորդ այցելուին: Ամենամյա այս ցուցահանդեսն իր տանիքի տակ է հավաքել աշխարհի ավելի քան 70 երկրների 1600 ներկայացուցչի գյուղատնտեսական արտադրանք, մասնավորապես` սննդամթերք եւ ըմպելիքներ արտադրող ձեռնարկություններից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, միջոցառման մասնակիցները ժամանել են Բեռլին` ցուցադրելու իրենց արտադրանքն ու խոհարարական արվեստը, քննարկելու միջտնտեսական համագործակցության հեռանկարները, գործնական կապեր հաստատելու միմյանց հետ:

Ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է երրորդ անգամ, ինչին աջակցություն է ցուցաբերել ԳԴՀ կառավարությունը` ի դեմս Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության: Միջոցառմանը ներկայացված են Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու եւ օղու գործարանի, Երեւանի «Շամպայն-գինիների գործարանի», Երեւանի կոնյակի գործարանի, «Սիս», «ՄԱՊ», «Մուլտի Ագրո», «Թամար Տատիկ» ձեռնարկությունների արտադրատեսակները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4