ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Վաղարշակ Ասլանյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Նա կփոխարինի այդ պաշտոնից ազատված Սամվել Ադամյանին: Ասլանյանին կօգնի Լիանա Հայրապետյանը: Ինչպես ժամանակին Սամվել Ադամյանը, Վաղարշակ Ասլանյանն էլ միաժամանակ կմարզի մինչեւ 19 եւ մինչեւ 17 տարեկանների հավաքականները: Այդ հանգամանքը Սամվել Ադամյանին խանգարել էր արդյունավետ աշխատանք իրականացնել, քանի որ տարբեր հավաքականներ նույն ժամկետներում պաշտոնական հանդիպումներ էին անցկացնում եւ մարզիչը ֆիզիկապես ի վիճակի չէր նույն օրը գտնվել երկու տարբեր վայրերում: Փաստորեն, նոր մարզչի պարագայում էլ նույնը կարող է կրկնվել:
Անցած մրցաշրջանում ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականները պարզապես խայտառակ մրցելույթներ ունեցան: Դժվար է ակնկալել, որ նոր մարզչին կհաջողվի էապես փոխել կանանց ֆուտբոլում տիրող տխուր իրավիճակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ