«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2010-01-19 | #7, 2010-01-20 | #8, 2010-01-21


ԱՀԱ, ԱՅՍՊԻՍԻ ԹՈՒՐՔԻԱ

Անկարայի համալսարանի` եվրոպական համայնքների ուսումնասիրման կենտրոնը Թուրքիայի 1032 քաղաքացիների մեջ անցկացրել է սոցիալական հարցում: Այս հարցման համաձայնՙ թուրքերի 37,5 տոկոսը Թուրքիային թշնամի երկիր է համարել ԱՄՆ-ին, 10,9 տոկոսը` Հայաստանին, 10,6 տոկոսը` Իսրայելին, թուրքերի 6,1 տոկոսը թշնամի է համարել Հունաստանին, իսկ 5,1 տոկոսը` Ֆրանսիային:

Անկարայի համալսարանի վերոհիշյալ կենտրոնը նաեւ փորձել է պարզել, թե քանի՞ տոկոս թուրքեր են կողմ հայ-թուրքական Արձանագրությունների վավերացմանը: Հարցման մասնակիցների 35 տոկոսը կողմ է Հայաստանի հետ սահմանի բացմանը, բայց միայն պայմանով, որ Հայաստանը Ադրբեջանին վերադարձնի Ղարաբաղը: 28 տոկոսը կողմ է Հայաստանի հետ «շփվելուն», եթե հայերը հրաժարվեն ցեղասպանության ճանաչման պնդումներից: Եվ միայն 6 տոկոս թուրքերն են, որ համաձայն են լավացնել Հայաստանի հետ հարաբերություններն առանց որեւէ նախապայմանի:

Անցկացվել է նաեւ հարցում, թե համաձա՞յն են արդյոք թուրքերը անդամակցելու Եվրոմիությանը: 55,3 տոկոսը համաձայն է, իսկ 25 տոկոսըՙ ոչ, մնացածը դժվարացել են պատասխանել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4