«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2010-01-19 | #7, 2010-01-20 | #8, 2010-01-21


ՊԵՏԴԵՊԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանն ընդունել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Հայաստանի հարցերով երկրորդ քարտուղար Ժոզեֆ Ֆառելլիին եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փարթնիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարաններում Արձանագրությունների վավերացմանն առնչվող հարցեր: Ս. Նիկոյանը խոսել է այն մասին, որ անհիմն է թուրքական կողմի այն տեսակետը, թե Հայաստանի ՍԴ որոշումը նախապայմաններ է պարունակում, քանի որ Արձանագրությունները երկկողմ հարաբերությունների են վերաբերում եւ կապ չունեն երրորդ կողմի հետ, իսկ ամերիկացի պաշտոնյաները նշել են, թե ստեղծվել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման առումով պատմականորեն բարենպաստ իրավիճակ, եւ հույս են հայտնել, որ Հայաստանն ու Թուրքիան ջանքեր կգործադրեն ցանկալի հանգրվանին հասնելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4