«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2010-01-20 | #8, 2010-01-21 | #9, 2010-01-22


ՕԲԱՄԱՅԻ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂՈՒՀԻՆ

«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ հունվարի 4-ին հայազգի ֆոտոլրագրողուհի Սկաուտ Թուֆենկչյանը «Սբ Հակոբ հայկական տղամարդկանց ակումբում» խոսել է Բարաք Օբամայի նախընտրական արշավը լուսաբանելու իր փորձառության մասին:

Թուֆենկչյանը ֆոտոլրագրողուհու իր կարիերան սկսել է Հյուսիսային Իռլանդիայի խռովությունները լուսաբանելով: Այնուհետեւ Միջին Արեւելք է ուղեւորվել լուսաբանելու երկրորդ «Ինթիֆադայի» գործողությունները Արեւմտյան ափում եւ Գազայի հատվածում: Չորս տարի շարունակ նա աշխատել է մեկ Նյու Յորքում, մեկ Գազայի հատվածումՙ ֆոտոթղթակցություններ պատրաստելով այնպիսի պարբերականների համար, ինչպիսիք են «Թայմը», «Նյուզուիքը» եւ «Նյու Յորք թայմսը»: Աշխատակցել է նաեւ «Ասոշիեյթեդ պրես»-ին եւ «Լը Մոնդ-2»-ին:

2006-ի աշուն-ձմեռ եզրագծում տուն վերադառնալիս պատահաբար ներկա է գտնվել Իլինոյսից երիտասարդ սենատորի գրքի շնորհանդեսին եւ հետագայում մասնակցել նրա նախագահական ընտրարշավին: 2008-ի դեկտեմբերին հրատարակել է իր «Այո՛, կարող ենք: Բարաք Օբամայիՙ պատմություն կերտող նախագահական ընտրարշավը» գիրքը, որն անմիջապես դարձել է «բեսթսելլեր»: Ներկայումս Սկաուտը աշխատում է հայկական սփյուռքի վերաբերյալ մի ծրագրի վրա:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4