Օրերս լույս տեսավ պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը 10 լեզուներով պատկառելի միհատորյակի տեսքով, «Զանգակ-97» հրատարակչատան ջանքերով: Շեշտելու համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նման աշխատության կարեւորությունը, Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչությունը առաջիկա երեքշաբթի օրը, 2010 թ. հունվարի 26-ին, ժամը 16:00-ին, Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում պաշտոնապես գիտական եւ դիվանագիտական հանրությանն է ներկայացնում նորընծա հատորը:
Հրավիրվում են բոլոր հետաքրքրվողները:
ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ