ՄՈՍԿՎԱ, 26 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մոսկվայում Դմիտրովսկայա 133 հասցեում գտնվող «Սիլվա» սրճարանում հունվարի 25-ի` լույս 26-ի գիշերը` ժամը 1-ին, սպանվել է հայաստանցի գործարար 32-ամյա Մանվել Փիրումյանը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը` վկայակոչելով իրավապահ մարմիններին, որոնք չեն բացառում, որ սա պատվերով սպանություն է: Նույն աղբյուրի վկայակոչմամբ, ականատեսները հայտնում են, որ գործարարը հանգստանում էր սրճարանում իր տիկնոջ հետ: Սրճարան է մտել միջահասակ անծանոթ` տեսքից կովկասցի, որը մոտեցել է գործարարին եւ 7 կրակոց արձակել նրա վրա, որից հետո հեռացել հանցագործության վայրից: Ստացված վերքերից` 2-ը գլխին եւ 3-ը` կրծքավանդակին, գործարարը տեղում մահացել է:
Ներկայումս սրճարանում աշխատում է օպերատիվ քննչական խումբ: