«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2010-01-26 | #12, 2010-01-27 | #13, 2010-01-28


ԵԽԽՎ-ՈՒՄ ՀՀ ԱԺ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԵԽԽՎ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ՀԵՏ

Հունվարի 27-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նա- ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդիպեցին ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպումը նախաձեռնել էր հայկական պատվիրակությունը:

Հանդիպման սկզբում շնորհավորելով պրն. Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հայկական պատվիրակության ներկայացուցիչները խնդրեցին պարզաբանումներ ներկայացնել նախօրեին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տրված պրն. Չավուշօղլուի հարցազրույցի կապակցությամբ:

ԵԽԽՎ նախագահը հայկական պատվիրակության անդամներին պարզաբանել է, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը մեկնաբանել է իր խոսքերը, ինչի արդյունքում խեղաթյուրվել է իր ասածի իմաստը: Ըստ պարոն Չավուշօղլուի, ինքը չի օգտագործել հարցազրույցում օգտագործված բառակապակցությունները, այլ խոսել է տարածաշրջանում առկա խնդիրների մասին, այդ թվում Ռուսաստան - Վրաստան, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան Թուրքիա հարաբերությունների մասին, որոնք պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով, որ ԼՂ հարցի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձ-աչափում է - որ ինքը համարում է, որ ԵԽԽՎ-ն կարող է աջակից դերակատարում ունենալ բոլոր հակամարտությունների լուծման ուղղությամբ, հատկապես այն հարցերում որոնք առնչվում են մարդասիրական խնդիրներին:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4