Հունվարի 27-ին ՄԱԿ-ը նշել է Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը: Գլխավոր քարտուղար Բան Գի Մունը իր ուղերձում ժողովուրդներին կոչ է արել հիշել Հոլոքոսթը եւ պաշտպանել ամենքի մարդկային արժանապատվությունը: Նա հիշեցրել է, որ 65 տարի առաջ ազատագրվեց ամենամեծ եւ տխրահռչակ մահաճամբար Օսվենցիմը: Այնտեղ եւ մյուս ճամբարներում խոշտանգվել եւ սպանվել են միլիոնավոր մարդիկ (մեծ մասըՙ հրեաներ):