Երեկ առավոտյան անակնկալորեն կյանքից հեռացավ հանրապետության լավագույն լրագրող-քաղաքական մեկնաբաններիցՙ կուսակցական գործիչ եւ մանկավարժ-դասախոս Շամիրամ Աղաբեկյանը: 1992 թ.-ից նա եղել է Ռամկավար ազատական կուսակցության եւ Թեքեյան մշակութային միության ակտիվ անդամ, վարել պատասխանատու պաշտոններ հիշյալ կազմակերպություններում, հանդիսացել է «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրի առաջին տեղակալ, «Ազգ» օրաթերթի քաղաքական մեկնաբան, «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Ազգ» -ի կայքէջի խմբագիր, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ, իսկ մինչեւ իր վաղաժամ մահըՙ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի լրագրության բաժնի դասախոս, Արմենական-ՌԱԿ «Զապել Եսայան» ակումբի ատենապետ:
Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, հունվարի 28-ին, ժամը 18:00-ին, Օրբելի 18, բն. 21 հասցեում, իսկ հուղարկավորությունըՙ հունվարի 29-ին, ժամը 14:00-ին, նույն հասցեից:
Այս տխուր առիթով, Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչությունը, Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչությունը եւ «Ազգ» օրաթերթի խմբագրությունը խորապես վշտակցում են հանգուցյալի որդունՙ Վահեին եւ մյուս հարազատներին: