Ինչպես տեղեկացրել ենք, Երեւանում այսօր կմեկնարկի բասկետբոլի մրցաշար 3 թիմերի մասնակցությամբ, որոնք կխաղարկեն «Հ1-Վիվասել ՄՏՍ»-ի գավաթը: Հայտնի է դարձել մրցաշարի խաղացանկը: Ժամը 15-ին տեղի կունենա մրցաշարի բացման արարողությունը, իսկ 15 րոպե անց կկայանա «Հատիսի» եւ Վրաստանի հավաքականի հանդիպումը: Հունվարի 29-ին «Հատիսը» կմրցի Բեյրութի ՀՄԸՄ-ի հետ: Խաղը կսկսվի ժամը 17-ին: Մրցումների վերջին օրըՙ հունվարի 30-ին ժամը 18-ին կսկսվի Վրաստանի հավաքականի եւ ՀՄԸՄ-ի մրցավեճը: «Միկա» մարզասրահ մուտքն ազատ է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ