Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Քաշային 11 կարգերում մրցավեճի կբռնվեն 99 բռնցքամարտիկներ: Բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի բացման խոսքից հետո սկսվեցին նախնական փուլի մենամարտերը: Առաջնության մրցանակակիրները հայտնի կդառնան հունվարի 31-ին: Առաջնության արդյունքներով կկազմավորվի բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ