«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2010-01-28 | #14, 2010-01-29 | #15, 2010-01-30


ՍՏԱՄԲՈՒԼԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Եթե նախկինում Ստամբուլում հայ քրիստոնյաների թիվը կազմում էր 250-300 հազար, ապա վերջին շրջանում համայնքի թիվը զգալիորեն կրճատվել է` հասնելով 50-60 հազարի: Դրա գլխավոր պատճառը խառնամուսնություններն են, որոնք վտանգում են ստամբուլահայ համայնքի գոյությունը: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի դիտարկումների համաձայնՙ խառնամուսնություններն այսօր կազմում են 40 տոկոս, ինչն էլ հանգեցնում է համայնքի թվի կրճատմանը:

Թուրքագետը մտահոգություն է հայտնում, որ այսօր ստամբուլահայ համայնքը կանգնած է բազմաթիվ խնդիրների առաջ: Դրանցից են համայնքում հայկական դպրոցների քանակի շեշտակի նվազումը, Պոլսո հայոց պատրիարքարանի ընտրությունները:

Ստամբուլում գոյություն ունեցած 32 հայկական դպրոցներից այժմ գործում են 17-ը, ընդ որում մեծ է վտանգը, որ հայ աշակերտների թվի նվազման հետեւանքով առաջիկա տարիներին դրանցից մի քանիսը եւս կփակվեն: Նրա տեղեկացմամբՙ մեկ ամիս առաջ եւս մեկ հայկական դպրոց է փակվել, իսկ հայ աշակերտների թիվը կազմում է 3.000:

Մելքոնյանը պայմանականորեն ստամբուլահայ համայնքը բաժանում է 3 խմբի: Առաջինում ներգրավված են ազգային խնդիրների նկատմամբ անտարբերները, որոնք մտահոգված են բացառապես սեփական կենցաղային հարցերը լուծելով: «Երկրորդ խմբում զգուշավոր, հարմարվող եւ վախեցած հայերն են, ովքեր խուսափում են իրենց տեսակետերը բարձրաձայնելուց: Երրորդ խումբն ամենափոքրաթիվն է: Նրանք համարվում են համայնքի ակտիվ հատվածը, սակայն վճռորոշ դեր չունեն համայնքի կյանքում»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4