«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2010-01-28 | #14, 2010-01-29 | #15, 2010-01-30


ԱՄՆ-Ը ՊԱՏԱՍԽԱՆԵ՞Լ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԹԵ՞...

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Էլհան Պոլոխովի խոսքերովՙ ԱՄՆ-ը պատասխանել է Բաքվի բողոքի նոտային, որով Ադրբեջանը հակադրվել էր Ղարաբաղին տրված ամերիկյան 8 մլն դոլար օգնությանը:

«ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռային Ղարաբաղ անվանումով մարմին, իսկ յուրաքանչյուր օգնություն նախօրոք համաձայնվեցվում է Բաքվի հետ», նշված է ԱՄՆ-ի պատասխանում:

Սակայն, հետաքրքական է, նախ այդ ինչպե՞ս Միացյալ Նահանգները չի ճանաչում Ղարաբաղ անունով մարմին, բայց օգնում է նրան, եւ երկրորդ, այդ ինչպե՞ս է ամերիկյան օգնությունը նախօրոք համաձայնվեցվում Բաքվի հետ, երբ հենց նույն Բաքուն բողոքի նոտաներ է ուղարկում Վաշինգտոն` օգնություններից հետո: Ինչպես ասում են` այստեղ մի բան այն չէ` մանավանդ հաշվի առնելով հարեւան երկրի ստելու սովորությունը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4