«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2010-01-28 | #14, 2010-01-29 | #15, 2010-01-30


«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԱՎԱՆԴ «ՀԱՂԹԵՆՔ ՄԻԱՍԻՆ»

Ավանդատուների միջեւ կխաղարկվի Արթուր Աբրահամի մենամարտի հրավիրատոմս

Այս տարվա հունվարի 26-ից մինչեւ ապրիլի 30-ը «Յունիբանկ»-ը կընդունի նոր ավանդատեսակ` «Հաղթենք միասին»: Այս ավանդը ներդրած հաճախորդների միջեւ ամռանը կկայանա նվերների խաղարկություն, որի գլխավոր մրցանակը Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտի հրավիրատոմսն է: Դեպի Գերմանիա ուղեւորության հետ կապված բոլոր ծախսերը կհոգա «Յունիբանկ»-ը:

«Հաղթենք միասին» ավանդն ընդունվում է 365 օր ժամկետով ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է ՀՀ դրամի դեպքում 11,5%, ԱՄՆ դոլարի եւ եվրոյի դեպքում, համապատասխանաբար, 9% եւ 8%: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 300 հազար դրամ կամ 1000 դոլար/եվրո: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդատուի ցանկությամբ` ավանդի գործողության ժամկետի վերջում կամ ամեն ամիս: Ավանդատուներին ընձեռվում է նաեւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված գումարի 80%-ի չափով:

«Հաղթենք միասին» ավանդի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով «Յունիբանկ»-ի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի կայքէջը` www.unibank.am:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4