«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ «Մոսկվա» կինոթատրոնում երեկ ցուցադրվեց նրա «Սահման» ֆիլմը, որը մասնակցել է բազմաթիվ միջազգային հեղինակավոր կինոփառատոների` արժանանալով բարձրագույն պարգեւների. Անթալիայումՙ գլխավոր մրցանակ, Հյուսթոնում` Պլատինում Ռեմի, Սիրակուզիում «լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակ, Թբիլիսիումՙ Եվրոմիության մրցանակ եւ այլն:
«Ազգը» շնորհավորում է Հարություն Խաչատրյանին ծննդյան տարեդարձի եւ ֆիլմի ցուցադրության կապակցությամբ: