Երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունը գումարեց նախարարին կից ատյանի 2010 թվականի անդրանիկ նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 5 հարց։ Առաջինըՙ «Արմենիա» առագաստանավի գիտարշավի առաջին փուլի արդյունքների մասին մանրամասն տեղեկություններ տվեց գիտարշավի ղեկավար, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը։ Նա նշեց գիտարշավի կարեւորությունը, սփյուռքում հայկական համայնքների հետ շփումները։ Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Զորի Բալայանի ղեկավարած «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդությունըՙ նշելով, որ լինելով բոլոր համայնքնեում, արշավախումբը սփյուռք է հասցրել հայրենիքի շունչը, հայտնաբեել եւ վեր հանել հիմնախնդիրներ, համայնքներին հոգեւոր մեծ լիցք հաղորդել եւ համախմբել է հայությանը։
Այնուհետեւ նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ ատյանի կազմը համալրվել է 3 նոր անդամովՙ գրող, հրապարակախոս Զորի Բալայան, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյան եւ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, «Մեր լեզուն, մեր խոսքը» հեռուստահաղորդման հեղինակ, լեզվաբան Արտեմ Սարգսյանը։
Ատյանին ներկայացվեցին նաեւ «Մայրենի լեզվի ծրագրի մասին», «Սփյուռքի վերաբերյալ նախատեսվող գիտահետազոտական թեմաների մասին», «Արի տուն», «2010 թվականի ծրագրերի հաստատման մասին» ոոշման նախագծի մասին, նաեւ ատյանի «2009-ի որոշումների եւ հանձնարարականնեի կատարման ընթացքի մասին» զեկուցումները։ Քննարկվեցին նաեւ 2010 «Մայրենի լեզվի տարի» հայտարարելու, նաեւ փետրվարի 21-ին «Մայենի լեզվի միջազգային օրվան» նվիրված միջոցառումների ծրագրերը։
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ