Ինչպես «Օրեր» եվրոպական ամսագիրը տեղեկացավ ամերիկահայ հայտնի փաստաբան Վարդգես Եղիայանից, հունվարի 31-ից AXA ապահովագրական ընկերության կողմից Հայոց ցեղասպանության զոհերի կամ տուժածների գրեթե 1000 ժառանգորդներ 2 շաբաթվա ընթացքում կստանան իրենց հասանելիք փոխհատուցման գումարները։ 12 հազարից ավելի հայցեր դատավորի կողմից ստացել են մերժում եւ այդ մասին բոլոր հայցվորները նույնպես կստանան ծանուցում։ Հայտնի է, որ «Աքսա»-ի դեմ հարուցված դատական գործի արդյունքում, 2007-ին հայ փաստաբանների խումբը շահել էր 17,5 միլիոն դոլար, որից 11 միլիոնը պետք է բաժանվի ժառանգորդներին, իսկ մնացյալը տրվել է փաստաբաններին եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպություններին։
«ՕՐԵՐ», 29.01.10