«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2010-01-29 | #15, 2010-01-30 | #16, 2010-02-02


«Ո՞Վ ՊԵՏՔ Է ԴԻՄԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ, ԵՎ ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԴՐԱՆՔ»

Ադրբեջանական «1նյուզ.ազ» կայքին տված հարցազրույցում Կարնեգիի հիմնադրամի մոսկովյան մասնաճյուղի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն նշել է, որ Ղարաբաղի հարցը երկար գործընթաց է, որտեղ «ամբողջ աշխարհը համոզվել է, որ Հայաստանն իրեն բավական կոշտ է պահում». «Ինձ համար անհասկանալի է դառնում, թե ո՞վ եւ ինչպիսի՞ զիջումներ պետք է անի բանակցային փուլում», ընդգծել է Մալաշենկոն:

Ռուս վերլուծաբանը նկատել է նաեւ, որ վերջերս Սոչիում կայացած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպումը որեւէ էական արդյունք չի տվել գործընթացում. «Անշուշտ կարեւոր է, որ նախագահները հանդիպում են, բայց ինչ էլ որ գրեն լրատվամիջոցները, ես կարծում եմ, որ այդ հանդիպումներն արդեն ավանդույթի կարգավիճակ են ձեռք բերել, առայժմ որեւէ արդյունք չկա: Ուստի, բնականաբար, անհնար է խոսել ղարաբաղյան հակամարտության լուծման ժամկետների մասին», ընդգծել է Մալաշենկոն:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4