«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2010-01-29 | #15, 2010-01-30 | #16, 2010-02-02


AXA-Ն ԿՎՃԱՐԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԵԹԵ 1000 ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐԻ

Ինչպես «Օրեր» եվրոպական ամսագիրը տեղեկացավ ամերիկահայ հայտնի փաստաբան Վարդգես Եղիայանից, հունվարի 31-ից AXA ապահովագրական ընկերությունից ցեղասպանության զոհերի կամ տուժածների գրեթե 1000 ժառանգորդներ 2 շաբաթվա ընթացքում կստանան իրենց հասանելիք փոխհատուցման գումարները: 12 հազարից ավելի հայցեր դատավորից ստացել են մերժում, այդ մասին բոլոր հայցվորները նույնպես կստանան ծանուցում: Հայտնի է, որ «Աքսա»-ի դեմ հարուցված դատական գործով, 2007-ին հայ փաստաբանների խումբը շահել էր 17,5 միլիոն դոլար, որից 11 միլիոնը պետք է բաժանվի ժառանգորդներին, իսկ մնացյալը տրվել է փաստաբաններին եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպություններին:

«ՕՐԵՐ», 29.01.10


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4