«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2010-01-29 | #15, 2010-01-30 | #16, 2010-02-02


ՈՐՈՇՎԵՑԻՆ ՆԱԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերջնագիծը հատեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Առաջին անգամ առաջնությանը քաշային 3 կարգերում մասնակցեցին նաեւ կանայք: Բանն այն է, որ ՄՕԿ-ն օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկել է նաեւ կանանց բռնցքամարտը:

Առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին կանայք: Առաջին կին չեմպիոնուհին 57 կգ քաշային Հայկուհի Նահապետյանն էր, որին ոսկե մեդալով պարգեւատրեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քաշային մյուս 2 կարգերում ուժեղագույնի տիտղոսը նվաճեցին դինամոյական Արմինե Սինաբյանը (69 կգ) եւ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Աննա Հովհաննիսյանը (75 կգ):

Տղամարդիկ չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին քաշային 11 կարգերում: Մեր անվանի բռնցքամարտիկներից շատերը հաստատեցին իրենց բարձր կարգն ու հռչակվեցին Հայաստանի չեմպիոններ: Այսպես, մինչեւ 48 կգ քաշային կարգում ուժեղագույնը Եվրոպայի նախկին չեմպիոն Հովհաննես Դանիելյանն էր: Դերենիկ Գիժլարյանն էլ հաղթող ճանաչվեց մինչեւ 51 կգ քաշային կարգում: Անդրանիկ Հակոբյանը իր հավասարը չուներ մինչեւ 75 կգ քաշայինների մրցավեճում: Նա նաեւ ճանաչվեց մրցաշարի լավագույն բռնցքամարտիկՙ պարգեւատրվելով հատուկ մրցանակով: Ցոլակ Անանիկյանն էլ իր բարձրության վրա էր ու հաղթելով մրցակիցներին, լավագույնը ճանաչվեց մինչեւ 91 կգ քաշային կարգում:

Քաշային մյուս կարգերում չեմպիոններ դարձան Կարեն Ալյազյանը (54 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Արա Պուլուզյանը (60 կգ), Վոլոդյա Հայրապետյանը (64 կգ), Արմեն Եփրեմյանը (69 կգ), Արթուր Խաչատրյանն (81 կգ) ու Հովհաննես Օհանյանը (գերծանր քաշ):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4