«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2010-01-29 | #15, 2010-01-30 | #16, 2010-02-02


ՄԱԳՆՈՒՍ ԿԱՌԼՍԵՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը: Ուժեղագույնների խմբի հաղթող ճանաչվեց նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը 13 հնարավորից վաստակեց 8,5 միավոր:

19-ամյա շախմատիստը 2-րդ անգամ հաջողության հասավ Վեյք Ան Զեեում: 2 տարի առաջ նա առաջին տեղը 8 միավորով բաժանել էր Վիշվանաթան Անանդի հետ: Վերջին 3 ամիսներին Կառլսենը երեք խոշոր մրցաշարերի մասնակցեց: Միխայիլ Տալի հուշամրցաշարում նա 2-րդն էր, իսկ Լոնդոնում հաղթող ճանաչվեց:

Ավարտական 3 տուրերում Կառլսենը 2 միավոր վաստակեց: Նա հաղթեց Դոմինգեսին, ոչ-ոքի ավարտեց պարտիաները Լեկոյի եւ Կարուանայի հետ: 8-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանեցին Ալեքսեյ Շիրովն ու Վլադիմիր Կրամնիկը: Հաջորդ տեղերում են Հիկարու Նակամուրան եւ Վիշվանաթան Անանդըՙ 7,5-ական միավոր, Սերգեյ Կարյակինն ու Վասիլի Իվանչուկըՙ 7-ական, Լենիեր Դոմինգեսն ու Պետեր Լեկոնՙ 6,5-ական, Ֆաբիանո Կարուանանՙ 5,5, Լյուկ վան Վելին ու Նայջլ Շորթըՙ 5-ական, Սերգեյ Տիվյակովն ու Յան Սմիթսըՙ 4,5-ական:

«B» խմբի մրցաշարում անհաջող խաղաց Վարուժան Հակոբյանըՙ 4,5 միավորով եզրափակելով աղյուսակը: Միայն ավարտական տուրում նրան հաջողվեց անդրանիկ հաղթանակը տոնել Դեւիդ Հաուելի նկատմամբ, ինչը սակայն նրան չփրկեց հետնապահի դերից: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրին, որը վաստակեց 9 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4