«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2010-01-30 | #16, 2010-02-02 | #17, 2010-02-03


«ՀԱՅԵՐԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Սորգունը Կարաբյուք վիլայեթի վարչական միավորներից է, որտեղ առաջիկա չորեքշաբթի Թուրք ուսուցանողների միության Սորգունի մասնաճյուղն ու Սորգունի արդյունաբերության եւ առեւտրի պալատը համատեղ ջանքերով կկազմակերպեն խնդրո առարկա կոնֆերանսը: Այդ մասին տեղեկացրել է «Սորգունփոստ» տեղական կայքէջը:

Թուրք ուսուցանողների միության Սորգունի մասնաճյուղի ղեկավար Հադի Ինալը «Հայկական բռնություններ» թեմայով կոնֆերանսի կազմակերպան առնչությամբ պարզաբանումներ է արել կայքէջին, ասելով. «Հայաստանի եւ հայկական սփյուռքի ամբարտավան վերաբերմունքի դեմ հասարակական գիտակցության բարձրացումը գերագույն նպատակ պետք է լինի բոլոր կազմակերպությունների եւ միությունների համար: Առաջնորդվելով այս տրամաբանությամբ, նպատակահարմար գտանք օգտվել մասնագետների ծառայությունից, արդյունաբերության եւ առեւտրի պալատի հետ համատեղ որոշեցինք Սորգուն հրավիրել մասնագետներին, որպեսզի նրանք հայերի կատարած բռնությունների հարցում լւոսաբանեն բնակչությանը: Կոնֆերանսին, որպես զեկուցողի, հրավիրել ենք Էրզրումի «Աթաթուրք» համալսարանի դասախոս, «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության գլխավոր նախագահ Սավաշ Էղիլմեզին եւ Սերքան Էրդալին: Հրավերն ընդունելու համար նախապես շնորհակալություն եմ հայտնում նրանց»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4