Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը «Պանորամա.ամ»-ին հայտնել է, որ հունվարի 13-ից երկրում խոզի գրիպի նոր դեպք չի գրանցվել: «Բացի դրանից, հանրապետությունում զգալիորեն նվազել են սուր շնչառական վարակներով հիվանդությունները», նշել է Հունանյանը: Իսկ Հայաստանի պոլիկլինիկաներ եւ բուժհաստատություններ դիմողների թիվը` այս վարակի հետ կապված, նույնպես նվազել է: «Նույնը վերաբերում է նաեւ «շտապ օգնություն» ծառայություն ահազանգողների թվին», եզրափակել է Շուշան Հունանյանը` հիշեցնելով, որ արդեն վերաբացվել են բոլոր մանկապարտեզները, որոնք փակվել էին հենց համաճարակը կանխելու նպատակով: