Երեւանի «Բանանցն» ուսումնամարզական հավաքի է մեկնել Անթալիա: Մինչեւ Թուրքիա մեկնելը, «Բանանցը» ուժերը չափեց իր դուստր թիմիՙ «Բանանց-2»-ի հետ: Խաղն ավարտվեց փորձառու ֆուտբոլիստների հաղթանակովՙ 4-0: 2 գոլ խփեց Նորայր Գյոզալյանը, մեկական անգամ աչքի ընկան Հովհաննես Համբարձումյանն ու Ժորա Ստեփանյանը:
Անթալիա մեկնելուց առաջ «Բանանցի» մարզիչները հրաժարվեցին եւս երկու լեգեոնականներիցՙ Մինաս Օսմանիից եւ Ռոդրիգո դա Սոուզա Սիլվայից: Ավելի վաղ թիմից հեռացել էին փորձաշրջանը չանցած Դանիել Գենովը, Գուստավո Լոպեսը, Ալեքսանդր Ֆեռեյրա Բաբտիստան եւ Սեմյոն Զլատեւը: Թիմ է վերադարձել Յարեմա Կավացիվը, որն անցած մրցաշրջանում խաղում էր «Բանանցում»: Նա պետք է փորձաշրջան անցնի թիմում: «Մետալուրգից» թիմ վերադարձած Արարատ Առաքելյանը պայմանագիր է կնքել «Բանանցի» հետ եւ մինչեւ մրցաշրջանի ավարտը հանդես կգա հարազատ ակումբում:
«Բանանցն» Անթալիայում հավաք կանցկացնի մինչեւ փետրվարի 21-ը, որի ընթացքում ստուգողական 5 հանդիպում կանցկացնի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ