Փետրվարի 4-5-ը Թուրքիայում կլինի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա Ստամբուլում կմասնակցի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերին զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվելու են Աֆղանստանի ներքին, քաղաքական համակարգի, աֆղան ժողովրդի կարողությունների զարգացման խնդիրներ:
Սեյրան Օհանյանը այցի շրջանակներում կլինի նաեւ Պոլսո հայոց պատրիարքարանում: