Փետրվարի 11-ին Նյու Յորքում The New Cetury Foundation-ը եւ Ֆլետչերի ակումբը կկազմակերպեն հայ-թուրքական բանավեճ-քննարկումներ: Հայաստանից այդ միջոցառմանը կմասնակցի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, իսկ թուրքական կողմը կներկայացնի ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Էրդյուրգրուլ Աբականը: Վիգեն Սարգսյանը Նյու Յորքում նաեւ զեկույցով հանդես կգա Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնում: Հայկական պատվիրակությունը ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա նաեւ այդ երկրի պետքարտուղարությունում: