«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2010-02-05 | #20, 2010-02-06 | #21, 2010-02-09


ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ

ՍՈՖԻԱ, 8 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բուլղարիայի խորհրդարանը հավանություն չտվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկին: Ինչպես գրում է թուրքական Zaman թերթը, ԱՏԱԿԱ կուսակցությունը խորհրդարանական հանձնաժողովում Թուրքիային առնչվող երեք առաջարկ է ներկայացրել: Կուսակցությունը Բուլղարիայի խորհրդարանին կոչ է արել Անկարայից նյութական հատուցում պահանջել Թրակիայից տեղահան արված բուլղարացիների համար, 1896-1913թթ. իրադարձությունները բուլղարական ժողովրդի հանդեպ Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանություն անվանել եւ ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանության փաստը:

Խորհրդարանը մերժել է բոլոր երեք առաջարկները` հայտարարելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ թուրք-բուլղարական հարաբերությունների համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4