«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2010-02-05 | #20, 2010-02-06 | #21, 2010-02-09


ԿՄՇԱԿՎԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան կմշակվի Հայաստանի պարենային անվտանգության հայեցակարգ:

Հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի` փետրվարի 8-ին կայացած նիստը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ազգային անվտանգության խորհրդի որոշման եւ հանրապետության նախագահի կարգադրության համաձայն` հայեցակարգը պետք է մշակվի եւ անվտանգության խորհրդում հաստատվի 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:

Ընդգծելով պարենային անվտանգության բացառիկ կարեւորությունը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ երկրի պարենային անվտանգության եւ պարենային անկախության հիմնախնդիրների լուծումը ենթադրում է գյուղատնտեսության ոլորտի մրցունակության բարձրացում եւ ենթակառուցվածքային ու ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակական իրականացում: Պետք է մշակել այնպիսի հայեցակարգ, իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան լուծելու մեր երկրի պարենային ապահովվածության եւ անվտանգության խնդիրներն ինչպես ամենօրյա պայմաններում, այնպես էլ արտակարգ իրավիճակներում կամ ճգնաժամային պայմաններում: Պետք է մշակվի ու հաստատվի այնպիսի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա բարձրացնելու Հայաստանի պարենային ապահովվածության ու անվտանգության մակարդակը, արդյունքում` ձեւավորել այնպիսի կայուն համակարգ, որը մեր երկրում կխթանի տեղական արտադրությունը, հատկապես` գյուղատնտեսական մթերքների արտադրության ոլորտում, եւ նվազագույնի կհասցնի ներմուծումներն այլ երկրներից, կբարձրացնի մեր երկրի պարենային ինքնաբավության մակարդակը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4