Ազգային ժողովի կայքում տեղեկատվություն էր տեղադրված, որ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանն, այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ, ազատվել է աշխատանքից: Նա մի երկար ու ջերմ (շնորհակալական) խոսք էր ուղղել ԱԺ նախագահին` նրա ղեկավարությամբ արդյունավետ աշխատելու համար, իսկ խորհրդարանը մի յուրահատուկ քաղաքական դպրոց էր համարել, որը հնարավոր էր դարձրել նրա ներկայությունը քաղաքական կյանքի կարեւորագույն զարգացումներին: Իր խոսքի վերջում նա նաեւ հուսով էր, որ լրագրողներին եւս օգտակար է եղել` նրանց մասնագիտական պարտականությունները կատարելիս, եւ նոր հույս հայտնել, թե ապագայում շատ ջերմ հանդիպումների առիթներ կլինեն: Առիթների մասով. ըստ լրագրողամերձ աղբյուրների, Նաիրի Պետրոսյանին այլ պատասխանատու աշխատանք են առաջարկել նախագահականում, ըստ որոշ տեղեկությունների` հնարավոր է նա փոխարինի այնտեղ աշխատող պաշտոնյաներից մեկին: Այսպես թե այնպես` շուտով հայտնի կլինիՙ ո՞ր պաշտոնյային է փոխարինելու նա:
Ի դեպ, նույն Ազգային ժողովի կայքում լուր կար նաեւ, որ ԱԺ նախագահը մեկնել է Գերմանիա` բուժզննում անցնելու: