«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2010-02-05 | #20, 2010-02-06 | #21, 2010-02-09


«ՆԱԻՐԻՏՈՒՄ» ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունը եւ ընկերության արհեստակցական կազմակերպությունը փետրվարի 8-ին ստորագրել են կոլեկտիվ պայմանագիր, որը ոչ միայն կարգավորում է սոցիալ-աշխատանքային (տնտեսական) հարաբերությունները «Նաիրիտի» աշխատողների եւ գործատուի միջեւ, այլեւ նախատեսում է սոցիալական երաշխիքներ` սահմանելով գործատուի եւ արհմիության փոխադարձ իրավունքներն ու պարտականությունը:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վ. Մելքոնյանի եւ արհմիության նախագահ Հ. Թադեւոսյանի կողմից կոլեկտիվ պայմանագրի կնքման արարողությանը ներկա էին ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Է. Թումասյանը, ՀՀ էներգետիկայի փոխնախարար Ա. Սիմոնյանը, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ խորհրդի անդամները, արտադրությունների արհմիութենական կազմակերպությունների նախագահները, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Է. Թումասյանը նկատեց, որ այս պայմանագիրը, գործատուի եւ աշխատողի փոխհարաբերությունների հստակության, ինչպես նաեւ վերջիններիս շահերի պահպանության տեսնակյունից, կարելի է համարել օրինակելի:

Կոլեկտիվ պայմանագիրը հստակեցնում է աշխատակիցների աշխատանքի եւ հանգստի ժամանակը, աշխատանքի անվտանգության եւ առողջության պահպանման պայմանները, երաշխավորում է ինչպես աշխատանքի եւ արձակուրդի վարձատրությունը` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, այնպես էլ կոլեկտիվի սոցիալական զարգացումը, ամրագրում է արհեստակցական կազմակերպության պարտավորություններն ու գործունեության երաշխիքները:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4