«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2010-02-05 | #20, 2010-02-06 | #21, 2010-02-09


ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՀՈԳՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ»` ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԸՆԿԱԼՄԱՄԲ

Իտալական հեղինակավոր MEDIASET հեռուստաընկերությունը «Հոգու սահմաններ» բազմամասանոց հաղորդաշարի շրջանակներում յուրաքանչյուր կիրակի հեռարձակելու է Հայաստանի մասին պատմող պատմավավերագրական տեսաֆիլմ: Արդեն հեռարձակվել են ավելի քան 20 րոպե տեւողությամբ 8 հաղորդում` «Հայաստան», «Հայաստան. պատմությունը շարունակվում է Վենետիկում», «Հայաստան.ինչպիսի ապագա», «Հայաստան. մեծ չարիք» «Հայաստան` մեկ եկեղեցի, մեկ ժողովուրդ» .Պատմական դաշնագիր», «Հայաստան` ճչացող քարերի երկիր» խորագրերով:

Այս տեսաֆիլմով իտալական հասարակությունը խորությամբ բացահայտում է Հայաստանը: Այն ներկայացված է որպես հնագույն քրիստոնեական ժառանգություն ունեցող երկիր: Իտալացի լրագրողները մանրամասն անդրադարձել են հայ ժողովրդի պատմության օրհասական էջերին` ազգային ազատագրական պայքարին, հայոց ցեղասպանության ու դրա հետեւանքով աշխարհում ձեւավորված սփյուռքի գոյությանն ու սփյուռքում ծնված նշանավոր հայերին: Տեսաֆիլմն ընդգրկուն տեղեկատվություն է տալիս նաեւ հայ եկեղեցաշինության, երաժշտության, ճարտարապետության ու Հայաստանի անկախության ու ներկայիս կյանքի մասին:

«Հոգու սահմանները» առանձնահատուկ է հատկապես պատմական փաստերի ներկայացման խորությամբ եւ գեղարվեստական բարձրաճաշակ ձեւավորմամբ:

Տեսաֆիլմը հնարավոր է դիտել համացանցի MEDIASET http://www.video.mediaset.it/ կայքէջում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4