Թուրքական պետական հեռուստառադիոընկերության կայքը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվել երկրի արտգործնախարարի առաջին տեղակալի օգնական Նամիկ Թանը: Վերջինս եղել է նաեւ Թուրքիայի դեսպանը Իսրայելում:
Հիշեցնենք, որ նախորդ դեսպան Նաբի Շենսոյը հրաժարական տվեց անցյալ տարվա դեկտեմբերին` Վաշինգտոնում կայացած Օբամա-Էրդողան հանդիպումից հետո, վերջինիս ցանկացած պատվիրակության ներկայությունը հանդիպմանը ապահոված չլինելու պատճառաբանությամբ: