«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2010-02-06 | #21, 2010-02-09 | #22, 2010-02-10


ԻՐԱՆԸ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Հայ-իրանական հարաբերությունները երեկ քննարկել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը: Փորձագետը հայ-իրանական հարաբերությունները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով գնահատել է բարձր, սակայն առկա է մինչեւ վերջ չօգտագործված մեծ պոտենցիալ: Որպես էական ձեռքբերում Ասատրյանը նշեց Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հեռանկարը, որը դժվար իրականանալի է ոչ թե ֆինանսական, այլ զուտ կազմակերպչական առումով: «Սա տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական քայլ է, որը թույլ կտա Հայաստանին կապվել Պարսից ծոցի հետ»:

Իրանագետը կարծիք է հայտնել, որ Իրանը պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին. «Իրանի մոտեցումն այս հարցին միշտ օբյեկտիվ եւ հավասարակշռված է եղել: Կարգավորման գործընթացի սկզբում Իրանն ակտիվ մասնակցություն է ունեցել: Այժմ Իրանը պետք է որեւէ ձեւաչափով ընդգրկվի գործընթացում: Բացի այդ, Իրանը Հարավային Կովկասի խոշորագույն եւ առանցքային խաղացողներից է, եւ տարածաշրջանի որեւէ հակամարտություն անմիջական կապ ունի նրա հետ»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4