«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2010-02-06 | #21, 2010-02-09 | #22, 2010-02-10


«ԱՐՄՖԱՐՄԱՑԻԱՅԻ» ՏՈՒԳԱՆՔԸ ՄՆԱՑ ՈՒԺԻ ՄԵՋ

Իսկ «Ֆայնը» ընդգրկվեց «համակարգիչ բոլորի համար» ծրագրում

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ տեղի ունեցած նիստում քննարկեց եւ մերժեց «Արմֆարմացիա» ընկերության դիմումըՙ դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար տուգանքն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Հանձնաժողովը հիմնավոր է համարել տուգանքի նշանակումը եւ թողել ուժի մեջ:

Այնուհետեւ քննարկվել է համակարգչային տեխնիկայի շուկայում գործող «Ֆայն» ընկերության դիմումըՙ կապված «Համակարգիչ բոլորի համար» ծրագրին մասնակցելու նպատակով իր դիմումների մերժման եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» կողմից իր նկատմամբ դրսեւորած խտրական վերաբերմունքի հետ: Ի պատասխան հանձնաժողովիՙ հիմնադրամին ուղղված դիմումի, վերջինս հայտնել է, որ այդ ծրագրին կարող են միանալ որոշակի չափորոշիչներին համապատասխանող համակարգչային տեխնիկայի բոլոր վաճառակետերը: Վարույթի ընթացքում «Ֆայնը» նույնպես ընդգրկվել է այդ ծրագրում, ուստի եւ հանձնաժողովը որոշեց կարճել վարույթը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4