Վարշավայում կայացած Եվրո-2012-ի վիճակահանությունից հետո Հայաստանի մարզական պատվիրակությունը բանակցություններ է վարել տարբեր հավաքականների ներկայացուցիչների հետ մարտի 3-ին ընկերական հանդիպում անցկացնելու շուրջը: Ինչպես Armsport.am կայքէջին տեղեկացրել է ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Կիպրոսում: Մրցակիցը կլինի Լատվիայի, Իսլանդիայի կամ Ուկրաինայի հավաքականը:
Վարդան Մինասյանը նաեւ անդրադարձել է Եվրո-2012-ի ընտրական «B» խմբի խաղացանկի իր տարբերակին: Նրա կարծիքով, լավ կլինի, որ մեր հավաքականն ընտրական մրցաշարը սկսի սեփական հարկի տակՙ թեկուզ մրցելով Սլովակիայի կամ Իռլանդիայի հավաքականների հետ, ապա ուղեւորվի Անդորրա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ