Թեթեւ քաշային կարգում աշխարհի նախկին բազմակի չեմպիոն, 42-ամյա Արթուր Գրիգորյանը հրաժարվել է ռինգ վերադառնալու մտադրությունից: Նա պայմանավորվել էր լեհ բռնցքամարտիկ Մաթ Զեգանի հետ մարտի 6-ին մենամարտելու հարցում: Վերջինիս 7 տարի առաջ Գրիգորյանը հաղթել էր մրցավարների վիճելի որոշմամբ:
Սակայն չորս շաբաթ մարզվելուց հետո Գրիգորյանը հասկացել է, որ չի կարող անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել: Ուստի նա հրաժարվեց ռինգ դուրս գալու մտադրությունից:
Արթուր Գրիգորյանը ներկայումս մարզիչ է աշխատում Universum պրոմոութերական ընկերությունում, որտեղ մասնավորապես մարզում է ռուսաստանցի գերծանրքաշային Դենիս Բոյցովին: Այդ հանգամանքը եւս նրան ստիպեց փոխել վճիռը, քանի որ մարզումների ժամանակ չէին բացառվում վնասվածքները: Իսկ հայ բռնցքամարտիկը չէր կարող ժամանակավորապես դադարեցնել իր մարզչական գործունեությունը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ