«Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանի տեղեկացմամբՙ այսօր կայանալիք Աբխազիայի ընտրված նախագահ Սերգեյ Բաղապշի երդման արարողությանը հրավիրված են ավելի քան 120 մարդ: Նրանց թվում են Ռուսաստանի, Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաեւ Աբխազիայի անկախությունը ճանաչած` Նիկարագուայի եւ Վենեսուելայի ներկայացուցիչներ: