«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2010-02-10 | #23, 2010-02-11 | #24, 2010-02-12


ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹ

(հունվար-հոկտեմբեր 2010թ, Երեւան)

Մրցույթը նվիրվում է Ռուսաստանի հայերի միության 10-ամյա հոբելյանին

Հիմնադիրներ`

- «Համաշխարհային հայկական կոնգրես» - հայկական հասարակական կազմակերպությունների միջազգային միություն

- «Ռուսաստանի հայերի միություն» - համառուսաստանյան հասարակական կազմակերպություն

Կազմակերպիչներ`

- Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության հայաստանյան մասնաճյուղ

- Հայաստանի Երաժշտական Ընկերություն

Մրցույթը անց է կացվում ՀՀ Մշակույթի Նախարարության եւ ՀՀ Սփյուռքի Նախարարության հետ համատեղ

Մրցույթի նպատակը եւ խնդիրները

- երաժշտակրթական եւ երաժշտալուսավորչական գործունեության ակտիվացման միջոցով նպաստել դուդուկահարների կատարողական վարպետության բարձրացման, դուդուկի, որպես հայկական ժողովրդական նվագարանի հետ առնչվող ազգային երաժշտական լավագույն ավանդույթների պահպանման ու զարգացման գործընթացներին.

- պրոպագանդել դուդուկի ազգային դպրոցի նվաճումները.

- ի հայտ բերել, աջակցել եւ խրախուսել շնորհաշատ եւ օժտված երիտասարդներին.

- կազմակերպել երիտասարդ դուդուկահարների պատրաստման բնագավարում մանկավարժական լավագույն փորձի փոխանակում եւ պրոպագանդում:

Մրցույթի անցկացման պայմանները.

Մրցույթին հրավիրվում են մասնակցելու պատանի եւ երիտասարդ դուդուկահարներ` Հայաստանից, Արցախից, հեռավոր եւ մերձավոր Սփյուռքից: Մրցույթն անց է կացվում երկու տարիքային խմբերով`

- պատանի դուդուկահարներ` մինչեւ 17 տարեկան ներառյալ

- երիտասարդ դուդուկահարներ`18-ից մինչեւ 30 տարեկան ներառյալ

Մրցույթը անց է կացվում երկու փուլերով:

Մրցույթի ծրագիրը

Մրցույթի մասնակիցները պետք է յուրաքանչյուր փուլի համար ներկայացնեն `

- Առաջին փուլ` երկու ստեղծագործություն

- հայկական ժողովրդական մեղեդի,

- գուսանական կամ աշուղական երգ (մասնակցի ցանկությամբ):

- Երկրորդ փուլ` երեք ստեղծագործություն`

- Կոմիտաս կամ հոգեվոր մեղեդի (պարտադիր),

- ժողովրդական պարեղանակ եւ աշուղական երգ (մասնակցի ցանկությամբ):

- Մրցույթի մասնակիցը ինքն է ապահովում նվագակցողներին:

- Մրցույթի փուլերի ծրագրերը չեն կարող փոփոխվել, իսկ ներկայացվող ստեղծագործությունների կրկնությունը մրցույթի փուլերում արգելվում է:

- Մասնակիցները իրենք են հոգում իրենց ճանապարհածախսն ու կեցության հետ կապված ծախսերը:

- Ամեն փուլից առաջ մրցույթի մասնակցին տրվում է մեկ փորձի հնարավորություն

- Մրցույթի ժյուրիի որոշումները վերջնական են եւ փոփոխման ենթակա չեն

Մրցույթի անցկացման ժամկետները

Մրցույթի առաջին փուլն անց է կացվելու Երեւանում 2010 թվականի հոկտեմբերի 8, 9, 10-ին, երկրորդ փուլը` հոկտեմբերի 13, 14 -ին (փուլի անցկացման տեղը կհայտարարվի լրացուցիչ):

Դափնեկիրների գալա-համերգը եւ մրցանակների հանձնումը տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան համերգային մեծ դահլիճում 2010թ. Հոկտեմբերի 16 -ին:

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.

- Ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը,

- Երկու գունավոր լուսանկար (3 x 4 չափի),

- Մրցույթին ներկայացվող ծրագիրը (տպած համակարգչով),

Մրցույթի մասնակցության հայտը

Մրցույթի մասնակցության դիմումները ընդունվում են մինչեւ 2010թ. սեպտեմբեր 25-ը`

Հայաստանի Երաժշտական Ընկերություն

հասցեն`Երեւան, Սայաթ-Նովա 15

հեռ. (374-10) 58-04-23, 58-95-71

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ

Ռուսաստանի հայերի միության

հայաստանյան մասնաճյուղ

հասցե` Երեւան, Տերյան 69

հեռ. (374-10) 51-04-40, (374-10) 51-04-42

Մրցույթի հաղթողների պարգեւատրման կարգը

Մրցույթի հաղթողների համար սահմանված են հետեւյալ մրցանակները.

Պատանի դուդուկահարների խումբ`

- առաջին մրցանակ` մեկ հատ դափնեկրի դիպլոմ եւ դրամական պարգեւ 300000 դրամ

- երկրորդ մրցանակ`երկու հատ դափնեկրի դիպլոմ եւ դրամական պարգեւ 200000-ական դրամ

- երրորդ մրցանակ`երկու հատ դափնեկրի դիպլոմ եւ դրամական պարգեւ 150000-ական դրամ

Ավագ դուդուկահարների խումբ`

- առաջին մրցանակ` մեկ հատ դափնեկրի դիպլոմ եւ դրամական պարգեւ 500000 դրամ

- երկրորդ մրցանակ`երկու հատ դափնեկրի դիպլոմ եւ դրամական պարգեւ 250000-ական դրամ

- երրորդ մրցանակ`երկու հատ դափնեկրի դիպլոմ եւ դրամական պարգեւ 200000-ական դրամ

Յուրաքանչյուր տարիքային խմբում երկուական խրախուսական մրցանակ 100000 դրամ

Ամենափոքր մասնակցի համար սահմանվում է Հույսի մրցանակ

Կարող են լինել խրախուսական մրցանակներ տարբեր կազմակերպությունների եւ անձանց կողմից:

Ժուրիին վերապահված է որեւէ մրցանակ չշնորհելու ինչպես նաեւ ձայների մեծամասնությամբ մրցանակը կիսելու իրավասություն:

Մրցանակների եւ պատվոգրերի հանձնումը կկայանա մրցույթի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4