«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2010-02-11 | #24, 2010-02-12 | #25, 2010-02-13


«ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԴՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԿԼԻՆԵՆ»

Կարծում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը

Հայ-թուրքական սահմանի բացումն ու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը դրական կազդեն երկու երկրների տնտեսությունների զարգացման վրա: Երեկ «Հայ-թուրքական հարաբերություններ եւ միջսահմանային ռեգիոնալիզմ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը :

Նա նշեց, որ շատերն են խոսում, թե սահմանի բացումը բացասական ազդեցություններ կունենա հայկական շուկայի վրա: «Այդ բոլոր խնդիրները պետք է հաշվի առնել, գնահատել հնարավոր մարտահրավերները: Բայց ակնհայտ է, որ սահմանի բացման դրական հետեւանքներն ավելի մեծ կլինեն», ասաց դեսպանը:

Նրա խոսքով, ոչ մի երկիր չի կարող զարգանալ եւ լինել ինքնաբավ` ունենալով փակ սահմաններ»եւ կախված լինելով միայն մեկ միջանցքից: Սահմանի բացումով կնվազեն տնտեսական ու տրանսպորտային ծախսերը, կաճի մրցակցությունը, կբարձրանա հայկական ապրանքների որակը, կավելանան արտահանման ծավալները, Հայաստանի առջեւեւ կբացվի 70 -միլիոնանոց շուկա:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը նաեւեւ նշեց, որ հայկական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մալուխներ քաշել եւ հեռահաղորդակցության կապ ապահովել. «Հետեւաբար Հայաստանը պատրաստ է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա», ասաց դեսպանը` հավելելով, որ երկու երկրների նախագահների օրերս կատարած «ուղերձային փոխանակումները» վկայում են, որ կողմերը ցանկանում են շարունակել գործընթացը: Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4