Կոմիտասի անվան այգում գտնվող մեր մեծերի պանթեոնը երեկ կրկին մարդաշատ էր: Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակի օրը գրողին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նրա գրչի սիրահարները, մտավորականներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, գրողներ, դերասաններ, ուսուցիչներ եւ դպրոցականներ: Ելույթներով հանդես եկան ՀԳ միության նախագահ Լեւոն Անանյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, դերասան Ազատ Գասպարյանը, Հրանտ Մաթեւոսյանի անունը կրող դպրոցի սաները հատվածներ արտասանեցին մեծանուն գրողի ստեղծագործություններից: Քիչ անց Հրանտ Մաթեւոսյանի շիրիմը ծածկվեց ծաղիկներով ու խնկարկվեց նրա հիշատակը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ